Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մարտի 1-ը կրկին հիշեցին ԱԺ-ում

Մարտի 1-ը կրկին հիշեցին ԱԺ-ում
11.04.2013 | 17:26

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն Ազգային ժողովի նիստում հանդես եկավ ընդարձակ ելույթով, որում անդրադարձավ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները քննող հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը:

«2008թ. Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասն անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներից, զինծառայողներից, ոստիկաններից հրազենային ու այլ վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենսդրական նախաձեռնության հարցը ԱԺ միապաղաղ նիստում փոքր-ինչ հետաքրքրություն առաջացրեց:

Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ Մարտի 1-ի սպանություններից անցել է հինգ տարի, սակայն այդ սպանություններից ոչ մեկը բացահայտված չէ: Նա հիշեցրեց նաև, որ Մարտի 1-ից հետո կալանավորված բազմաթիվ քաղաքացիներ չեն դատապարտվել ոչ Մարտի 1-ի սպանությունները կազմակերպելու, ոչ էլ` քաղաքացիներին հրազենային վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով: Գագիկ Ջհանգիրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հրազենային և այլ վնասվածքներ ստացած քաղաքացիները մինչ օրս չեն ճանաչվել որպես տուժողներ:

Անդրադառնալով 2008թ. Մարտի 1-ի դեպքերը հետաքննող հանձնաժողովին` Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ այդ հանձնաժողովի աշխատանքներն այդպես էլ չարժանացան զոհերի հարազատների, քաղաքական դաշտի, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի վստահությանը:

Անդրադառնալով իր գործընկերների հարցերին` Ջհանգիրյանն ասաց, որ հանրությունը մինչ օրս չի լսել Մարտի 1-ի սպանությունների, քաղաքացիներին և զինծառայողներին հրազենային և մարմնական այլ վնասվածքներ պատճառելու գործով որևէ ձերբակալվածի կամ դատապարտվածի մասին: Ավելին` նա հիշեցրեց, որ ժամանակին ձերբակալել էին չորս ենթասպաների, որոնց վրայից, սակայն ՀԱԿ խմբակցության պատգամավորի ունեցած տեղեկություններով, մեղադրանքը հանվել է, քրեական հետապնդումն էլ` դադարեցվել: Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ քրեական ծանր մեղադրանքով ձերբակալված այդ չորս ենթասպաները այժմ ծառայում են ներքին զորքերում: Նա հիշեցրեց, որ հետմարտիմեկյան շրջանում ստեղծված մթնոլորտում շատ տուժողներ չեն դիմել բուժհաստատությաններ և չեն ստացել բժշկական օգնություն:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի լիազորություններին` տարբեր պաշտոնատար անձանցից պահանջելու համապատասխան նյութեր և փաստաթղթեր, ապա Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նոր ստեղծվելիք հանձնաժողովի լիազորությունները չեն տարբերվելու 2008թ. ստեղծված և Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի լիազորություններից:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հավանություն տվեց հանձնաժողովի ստեղծմանը:

Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 4015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ